Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստը

 | 

34-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Միլանի» դեմ խաղի 11-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը՝ իր թիմին նվիրելով հաղթանակ 2։0 հաշվով։ Արդյունքում Հայաստանի հավաքականի նախկին ավագը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ Բացի այդ նա դարձել է պատմության մեջ յոթերորդ մեծահասակ ֆուտբոլիստը, ով հասել է այդպիսի արդյունքի։

Հենրիխ Մխիթարյանը աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին՝ «Ինտեր» — «Միլան» խաղում, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում ֆուտբոլիստին շնորհավորել են «Բրա՛վո, Հենո» խոսքերով։ Ֆեդերացիայում նշել են, որ Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գոլ է խփել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև