Հայրենասեր — ակտիվիստներ թե՞ պրովոկատորներ

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում և քննարկվում է տեսանյութ, որում արցախցիները շրջապատել են ռուս խաղաղապահների մեքենան և պահանջում են նրանց փաստաթղթերը։ Դրա պատճառը այն էր, որ մեքենայում իբր թե ռուսական զինվորական զգեստ հագած ադրբեջանցի կա։

Հասկանալի է, որ մարդիկ Արցախում լարված են, պայթյունավտանգ իրավիճակ է, բավական է մեկ կայծ, որպեսզի անկառավարելի քաոս սկսվի։

Բայց անգամ այդ պայմաններում պետք է պահպանել մտածողության սթափություն և ղեկավարվել առողջ բանականությամբ։ Եթե միայն դա Հայաստանի և Արցախի թշնամիների դիտավորյալ պրովոկացիան չէ, որոնց միայն ձեռնտու է Արցախի բնակչության և խաղաղապահների հարաբերությունների լարվածությունը։

Դրա հետ կապված անհրաժեշտ է հարց տալ. իսկ ինչի՞ց են որոշել, որ մեքենայում ադրբեջանցի կա։ Դժվար թե բողոքողների այդ խումբը մարդու արտաքինով նրա ազգային պատկանելիությունը որոշելու կարողություն ունի։ Նշանակում է, այդ տեղեկությունը կամ որևէ մեկը տարածել է, կամ հենց այդ մարդիկ են դա որպես առիթ ընտրել խաղաղապահներին բողոքներ ներկայացնելու համար։

Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, որի բանակի կազմում ծառայում են ոչ միայն սլավոնական արտաքին ունեցող անձինք, այլ նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։

Եկեք հիշենք խաղաղապահական առաքելության առաջին հրամանատար գեներալ Մուրադովին, ով ազգությամբ տաբասարանցի էր։ Երբ հայտնի դարձավ նրա նշանակման մասին, աղմուկ բարձրացավ, որ նրան իբր նշանակել են Ադրբեջանի շահերի առաջխաղացման համար, իբր նա ազգության և կրոնի առումով ադրբեջանցիներին ավելի մոտ է, քան հայերին։ Սակայն հետագա դեպքերը ցույց տվեցին, որ այդ տեսությունը սխալ է։ Քանի՞ արցախցի տղաների է նա անձամբ բերել ադրբեջանական գերությունից։ Եվ անգամ փոփոխումից հետո գեներալ Մուրադովին կանչում էին դժվար բանակցություններ վարելու։

Եվ այդ ռուսաստանցի զինծառայողը, որին որպես ադրբեջանցի են ընդունել, հնարավոր է ևս լուրջ ավանդ է ունեցել Արցախի բնակիչների պաշտպանության գործում։ Ուղղակի այդ ավանդը այդքան նկատելի չէ նրա կոչման և պաշտոնի պատճառով, դրանք անհամեմատելի են խաղաղապահների հրամանատարի պաշտոնի հետ, որի վրա սևեռված է ամբողջ ուշադրությունը։

Իսկ այժմ ամենակարևորը. ինչի՞ հասան Արցախի ակտիվիստները խաղաղապահների մեքենայի զննությամբ։ Կանգնեցրին ադրբեջանցիների ներթափանցու՞մը։Ցույց տվեցին իրենց անկոտրում կա՞մքը և սկզբունքայնությու՞նը։ Ո՜չ։ Այդ գործողություններով նրանք միայն սրեցին խաղաղապահների հետ հարաբերությունները և Ադրբեջանի պրոպագանդային առիթ տվեցին տարածել, որ “հայերը անշնորհակալ են” և նրանց “ֆաշիստական էության մասին”։ Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական աղբյուրները ևս այդ թեման զարգացնում են և հենց այդպիսի թեզիսներով։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև