Հայկական ընկերությունը հատուցել է ավազի անօրինական արդյունահանման վնասը

 | 

Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել “Էլ-Ար Շինե” ընկերության տնօրեն Ա.Ա. -ի նկատմամբ պետությանը պատկանող տարածքում ավազի անօրինական արդյունահանման փաստով։ Հակաիրավական գործողությունների արդյունքում պետությանը 5 միլիոն 500 հազար դրամի չափով վնաս է հասցվել։ “Էլ-Ար Շինե” ընկերությունը արդեն փոխհատուցել է պետությանը հասցված վնասը։

Հետաքննությունը պարզել է, որ դեկտեմբերի 1-ից 14-ը ընկերության տնօրենը, չունենալով համապատասխան թույլտվություն և լիցենզիա, հատուկ տեխնիկա է կիրառել Մասիս համայնքում մոտ 350 խորանարդ մետր ավազ արդյունահանելու նպատակով։ Անօրինականորեն արդյունահանված ավազը իրացվել է մեկ խորանարդ մետրի դիմաց 9 հազար դրամ, ինչը ընդհանուր առմամբ 3 միլիոն 150 հազար դրամ եկամուտ է բերել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև