Հայկական հոկեյի նորությունները

 | 

Հանգստյան օրերին մեկնարկել է Հայկական հոկեյի լիգայի (ՀՀԼ) երկրորդ խաղաշրջանը։ Իսկ դրանից առաջ Երևանում ավարտվել է տափօղակով հոկեյի բաց առաջնությունը։ “Երևանյան առյուծները” փլեյ-օֆֆի եզրափակիչ փուլում հաղթել են “Փյունիկին” երեք խաղերում (15։4, 10։5, 11։4) և դարձել են Գեորգի Մկրտչյանի Գավաթի պատմության մեջ առաջին գավաթակիր։

ՀՀԼ-ի խաղաշրջանին մասնակցել է հինգ թիմ` “Փյունիկը”, “Երևանյան առյուծները”, “Պղպեղները”, “Falcons”-ը, “Շնաձկները”։ Նրանցից առաջին չորսը անցել են փլեյ-օֆֆ։
Վերջին խաղից հետո “Երևանյան առյուծների” գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովին նշանակել են Հայաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ։ Ազգային հավաքականը կկազմավորվի հաջորդ տարի, որպեսզի IV դիվիզիոնում մասնակցի Աշխարհի 2025 թվականի առաջնությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև