Հայկական «հեռախոսային» և «հումանիտար» դիվանագիտությունը. նորից չստացվեց

Իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջ վատանում է օր օրի։
Ամեն օր մենք տեսնում ենք ադրբեջանական ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին նոր տեսանյութեր։

Օրինաչափ է, որ հայկական իշխանությունները փնտրում են արտասահմանյան գործընկերների աջակցությունը։ Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ֆրանսիայի և Իրանի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Վրաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Նա բոլորի հետ քննարկել է սրված իրավիճակը և հավաստիացրել, որ խաղաղ բանակցությունների միջոցով պատրաստ է խուսափել էսկալացիայից։ Հայտարարել է անգամ, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ կապ հաստատել։

Հայաստանի վարչապետի դիմումի բովանդակությունը պարզ է, միայն հայտնի չէ, թե ինչ են պատասխանել արտասահմանյան գործընկերները բացի ստանդարտ մտահոգությունից։

Այդ հեռախոսային դիվանագիտությունը կարող էր շատ արդյունավետ լրացվել Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի Կիև այցով, ով ուկրաինացի երեխաներին սմարթֆոններ, պլանշետներ և նոութբուքեր է նվիրել (կարևոր չէ, որ հայ երեխաները հեռավոր մարզերում այդ նույն տեխնիկայի կարիքը ունեն)։ Երևի, հայկական իշխանությունները դրանով ուզում էին հայտնվել արևմտյան ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների թրենդներում, որոնց մոտ ընդունված է Ուկրաինային աջակցելը ԱՄՆ-ի և Եվրոմիության աջակցության դիմաց։ Հայաստանը, որը մեկուկես տարի բոլոր ուժերով փորձում էր չեզոքություն պահպանել Ուկրաինայի հարցում, հանկարծ պարզ հասկացնել տվեց, թե ում է կարեկցում։

Այդ ծրագիրը կարող էր և հաջողվել, եթե չլիներ մեկ “բայց”։ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են օգտագործել ցանկացած հնարավորություն շուո անելու, իրենց վրա ուշադրություն գրավելու, հայտարարելու համար, որ իրենց աջակցում են և համաշխարհային գերտերությունները, և փոքր երկրները։ Իսկ այ քայլ անել և բարությանը բարությամբ պատասխանելը, ներեցեք, դա Ուկրաինայի ոճը չէ։ Հենց հաջորդ օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ չի ընդունել Արցախի նախագահի ընտրությունները և նորից պարզորոշ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Այլ կերպ ասած, Աննա Հակոբյանի բերած հեռախոսները և համակարգիչները գլորվել են “սև անդունդը”` ոչ մի հետք չթողնելով Հայաստանի առաջին տիկնոջ դիվանագիտական ջանքերից։

Վերադառնալով Արցախի նախագահի ընտրություններինհարց է առաջանում ովքե՞ր են ընդունել Հանրապետության նոր նախագահի ընտրությունները նրանցից, ում ակտիվորեն զանգահարում էր Փաշինյանը։
Պատասխանը ակնհայտ է ոչ ոք։

Ամեն դեպքում Հայաստանի վարչապետի զրուցակիցները լռել են։ Բայց ոմանք դրանք քննադատել են` անվանելով ընտրությունները ոչ իրավաչափ և հակասահմանադրական։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդպիսի դիրքորոշում են հայտնել Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը, որի աջակցությանը այդքան ապավինում էին հայերը։

Ցավոք, պետք չէ զարմանալ, չէ որ ինքը Փաշինյանը չի շնորհավորել նորընտիր նախագահ Սամվել Շախրամանյանին։ Իսկ դա արդեն ցուցանիշ է, որը մնացած առաջնորդներին ցույց է տալիս հետևյալը. “Մայր Հայաստանը հրաժարվել է իր որդի Արցախից և իր այնտեղ ապրող հայրենակիցներից, նրա համար մեկ է, ինչ է նրանց հետ տեղի ունենում։ Հետևաբար Եվրոպայի հեռավոր երկրներին ևս հետաքրքիր չէ, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, մանավանդ ԱՄՆ-ին”։ Եվ այդ ահա ահանզանգը բոլորովին ձեռնտու է հավաքական Արևմուտքին, որը պատրաստ չէ փոքր Արցախի պատճառով փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ, որը շահավետ գազային կապեր է առաջարկում։

Այսօր Փաշինյանը Արցախից հրաժարվելովհույս ուներ ստանալ ԱՄՆ-ի և ԵՄ -ի աջակցությունը։ Ուղարկելով կնոջը Կիև ջանում է մտնել “ընտրյալ” պետությունների շարքը։ Իր տարածքում Ամերիկյան հավաքներ անցկացնելովհույս ունի պաշտպանել Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից։ Ազգային ժողով ուղարկելով Հռոմի ստատուտի վավերացումը ցուցադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու պատրաստակամություն` արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար։

Կգնահատե՞ն արդյոք այդ քայլերը ԱՄՆ-ն և Եվրոպան։ Հազիվ թե։ Եվ մենք դա արդեն տեսնում ենք Արցախի նախագահի ընտրությունների գնահատականի օրինակով։ Եվ որտե՞ղ է երաշխիքը, որ նույն կերպ չեն վարվի Հայաստանի հայերի հետ։

Դեռևս ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանը կկատարի Արևմուտքի ցանկությունները և արդյունքում կմնա առանց ոչնչի։ Ահա այդպիսի “հեռախոսային” և “հումանիտար” դիվանագիտություն, որը արդյունք չի տալիս։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև