Հայկական դրամի 30-ամյակին հատվել է հուշադրամ

 | 

Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 5000 դրամանոց հուշադրամ։ Այն զարդարում է Հայաստանի գերբը և Կենտրոնական բանկի էմբլեման ալիքաձև նախշի ֆոնին, իսկ մյուս կողմից նույն ֆոնին պատկերված է հայկական դրամի նշանը, “30 ամյակ” գրառումը և հայկական դրոշը։ Հատվել է 400 այդպիսի հուշադրամ։ Հուշադրամի էսքիզի հեղինակը հայ դիզայներ Վարդան Վարդանյանն է։

Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ Հայաստանի առաջին հուշադրամը` 1994 թվականին։ Համարյա 30 տարիների ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել ավելի քան 440 անուն ոսկե, արծաթե և պղնձե հուշադրամներ, որոնք նվիրված են եղել տարբեր ականավոր մարդկանց կամ պատմական, մշակութային կարևոր իրադարձությունների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև