Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավորել է տեղի բնակիչներին ազգային տոնի՝ Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ “ՌԴ-ն աջակցում է և մտադիր է շարունակել աջակցել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում հետևողական,ամենևին ոչ հեշտ և աշխատատար, տարածաշրջանում խաղաղություն հաստատող աշխատանքի միջոցով”,-նշված է ուղերձի մեջ։ Բայց ռուսական աշխատանքի հենց այդ վեկտորը վերջին ժամանակներս արժեզրկվում է Երևանի քաղաքական էլիտայի շրջանակներում։
Ինչու՞ են խոսում թնդանոթները
Հայ-ռուսական հարաբերությունների “ապամոնտաժման” աշխատանքը ավելի նկատելի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրման ֆոնին։ Բաքվի հաղթանակները Ռուսաստանին կանգնեցնում են դժվար ընտրության առաջ՝ կամ հարցը լուծել դիվանագիտորեն (ինչը և արվում է), կամ ուժեղացնել ռազմական էսկալացիան։ Վերջին տարբերակի վրա պնդում էին մեծաթիվ փորձագետներ, որոնք Ռուսաստանից պահանջում էին անհապաղ բանակ ուղարկել և ագրեսիա ցուցաբերած Ադրբեջանի դեմ կռիվ սկսել։
Սակայն, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի կիրառման մերժման մասին որոշումը անձամբ Վլադիմիր Պուտինը չի կայացրել, այն ընդունվել է բոլոր մասնակիցների երկօրյա խորհրդատվությունների արդյունքում, մասնակիցները համակարծիք են մեկ հարցում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միանշանակ խաղ է խաղում, մասնավորապես՝ իրավիճակի սրացման պատասխանատվությունը փորձում է դնել գործընկերների վրա առանց երկրում ռազմական դրության և զորահավաքի հայտարարման։ Ընդ որում, ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ուղիղ հակամարտություն սկսելը չափազանց ամբիցիոզ քայլ է։
ՀԱՊԿ-ի զգուշավոր դիրքորոշումը վերածվեց Ռուսաստանի Դաշնության կողմից դավաճանության հռետորաբանության նախաձեռնությամբ, որին ակտիվ աջակցում են հայկական իստեբլիշմենտի որոշ ներկայացուցիչներ։ Այնքան եռանդագին են աջակցում, որ ՌԴ դեսպանատան մոտ անգամ ցույց տեղի ունեցավ։
Ի ուրախություն, երկրի հասարակ ժողովրդի շրջանում ռուսամետ տրամադրությունները դեռ գերակշռում են։ Հայերը Մոսկվայի ուժգնացող քննադատությանը պատասխանում են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մոտ անցկացվող բողոքի ակցիաներով։ Այնտեղ հնչող թեզիսներից մեկն էր՝ “Մենք ստորություն ենք համարում հայկական իշխանությունների քայլերը, իմանալով հարձակման մասին՝ ոչինչ չձեռնարկել, իսկ հետո ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդել”։ Դա նաև պատասխանն է այն բանին, որ Վաշինգտոնը Հայաստանին հորդորում է մտերմանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Մեղավորների փնտրտուք
“Փաշինյանը չէր արդյոք վերջին տարիներին թեժացնում թեման այն մասին, որ “Ռուսաստանը հանուն Հայաստանի պետք է խզի Ադրբեջանի հետ հարաբերությունները”, անընդհատ խայթում էր, որ “Ռուս-հայկական հարաբերությունները վրդովիչ անհավասար են”,-նշում է լրագրող Անդրեյ Վաջրան։ Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ինքն է ջնջել իրեն Ռուսաստանի հետ բարի դրացիական հարաբերություններից։
Փորձագետը համոզված է, որ եթե իրավիճակը անելանելի էր, ապա Փաշինյանը կարող էր մեկ օրով գնալ Սամարղանդ, հանդիպել ՇՀԿ ազդեցիկ առաջնորդների հետ, խոսել Պուտինի հետ։ “Բայց ոչ, Փաշինյանը չեղարկում է այցը համաժողովին, նետվում է Ֆրանսիայի գիրկը, և կարմիր գորգ է փռում…Նենսի Փելոսիի առաջ, ով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ին”։ Առավել զարմանալի է, որ պաշտոնական Երևանը իր խնդիրներում գլխավոր մեղավոր է համարում նույնիսկ ոչ թե թշնամական Ադրբեջանին, այլ Ռուսաստանին։ Տիպիկ կարթ, որով Արևմուտքը որսում է հեռավոր երկրների բնակիչներին հանուն սեփական շահերի։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Միայն անուղեղները կարող են հույս դնել Արեվմուտքի,ԱՄՆ—ի վրա։