Հայաստանը վտագավորության ցածր մակարդակի երկրների շարքում է

 | 

Հայաստանը դարձել է վտանգավորության ցածր մակարդակ ունեցող երկրներից մեկը, որ International SOS ընկերությունը ներառել է Risk Map 2024 ռիսկերի քարտեզում։ Այդ նույն խմբում են Վրաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Եվրոպայի համարյա բոլոր երկրները, Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Օմանը, Նամիբիան և Սենեգալը։ Ռիսկերի քարտեզում երկրները գնահատվում են անվտանգության, առողջության համար սպառնալիքների մակարդակով, կլիմայական և մտավոր ռիսկերով։

Երկրում տիրող իրադրության տեսակետից ամենավտանգավոր երկրների շարքում են Աֆղանստանը, Սոմալին, Յեմենը, Հարավային Սուդանը, Լիվիան, Ուկրաինան, Սիրիան և Իրաքը, իսկ ամենաանվտանգ երկրների շարքում են Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Դանիան, Շվեյցարիան և Սլովենիան։
Բժշկական սպառնալիքների գնահատմամբ Հայաստանը միջին վտանգավորության երկրներում է, իսկ կլիմայական փոփոխությունների ցուցանիշներով բարձր մակարդակի ռիսկերի շարքում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև