Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը։ Մրցաշարին մասնակցել են 20 երկրների 300 մարզիկներ, մեր երկիրը ներկայացրել են 12 մարզիկներ։ Մեծահասակների շրջանում Սեյրան Աբրահամյանը 56 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը և Եվրոպայի ռեկորդ սահմանել։ Իսկ Սեդրակ Մացակյանը 100 կգ քաշային կարգում դարձել է երկակի չեմպիոն։
Պատանիների մրցաշարում Արտյոմ Գալստյանը 48 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ և ռեկորդ է սահմանել։ 60 կգ քաշային կարգում Ալիկ Խաչատրյանը չեմպիոն է դարձել։ Արթուր Վարդանյանը (74 կգ) դարձել է արծաթե մեդալի երկակի դափնեկիր, իսկ Արտակ Ավետիսյանը (90 կգ)` Եվրոպայի երկակի չեմպիոն։ 100 կգ քաշային կարգում ոսկի է նվաճել Վահե Ապիցարյանը։ Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Դավիթ Գրիգորյանը, Հայկ Աֆյանը և Արտյոմ Խուգոյանը, արծաթե մեդալ է նվաճել Կարեն Հովհաննիսյանը։
Ալլա Միրզոյանը 75 կգ քաշային կարգում աղջիկների շրջանում զբաղեցրել է առաջին տեղը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան