Ավելի քան 60 երկրներ այսօր նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Արդեն շատ տարիներ երեխաները և նրանց ծնողները անհամբերությամբ սպասում են ամռան առաջին օրվան՝ քաղցր բամբակի, փուչիկների և մեծ երջանիկ ընտանիքների լուսավոր տոնին։
Մեր երկրում ընտանիքը մնում է հասարակության բարոյական պատկերը պայմանավորող գլխավոր արժեքներից մեկը։ Իրենց երեխաներին հայերը վերաբերում են ինչպես ազգի ապագային՝ ջանալով տալ նրանց ամենալավը։ Այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը՝ 2023 թվականի առաջին քառամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում 7,8%-ով աճել է ծնելիության մակարդակը։
Այնուամենայնիվ, որոշ արևմտյան երկրներ Հայաստանում ընդունված ընտանեկան մոդելը, որտեղ կան մայրիկ, հայրիկ և կոնկրետ սեռային պատկանելությամբ ծնված երեխաներ, հնացած են համարում։ Այդպիսի պետություններում ավանդական արժեքները համարվում են ժողովրդավարության զարգացման և առաջխաղացման խոչընդոտ։ Եվ այդ իբր թե քաղաքակիրթ աշխարհում հայտնվելու համար, մենք պետք է զոհենք մեր երեխաներին՝ նրանց դեռ չկոփված միտքն ու հոգին հոշոտման տալով տարբեր տեսակի այլասեռվածների, որոնք դեռ իրենք էլ չեն որոշել, թե ով են՝ կին թե տղամարդ, գուցե շաբաթվա տարբեր օրերի իրենց տարբեր սեռերի ներկայացուցիչ են համարում։
Ցավոք, չնայած ժողովրդի մշտական դիմադրությանը, Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս փոփոխություններ, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր հիմքերին։ Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ին Առողջապահության նախարարությունը հրաման է հրապարակել, որի համաձայն երեխայի սեռը կարող է նշվել որպես անորոշ։ Հաջորդ քայլ կարող են դառնալ կրթական հաստատություններում տղաների և աղջիկների համար ընդհանուր զուգարանների կառուցումը, ինչպես Եվրոպայում, և առավելությունները ԼԳԲՏ միությունների ներկայացուցիչներին։
Սեռական բազմազանության տեսությունը առաջ են տանում նաև մեկ այլ կողմից։ Եվրոմիության ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին ստիպում են վավերացնել Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման” մասին, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլյան։ Փաստաթուղթն ինքն իրենով կարծես թե վտանգ չի ներկայացնում։ Սակայն դրա ընդունումից հետո հայկական օրենսդրությունը պետք է փոփոխվի կոնվենցիայի տերմինաբանությանը համապատասխան։ Այսպես, “սեռ” տերմինը կոնվենցիայում պայմանավորված է սոցիալ-մշակույթային իմաստով։ Դրա ընդունումից հետո օրենսդրության մեջ կհայտնվի “երրորդ սեռ” հասկացությունը։ Դա հիմք կդառնա միասեռ ամուսնությունների և ընդհանրապես միասեռ հարաբերությունների թույլատրման համար։ Եվ այդ պայմաններում մեր երեխաները ստիպված կլինեն մեծանալ և դաստիարակվել։
Արևմտյան երկրներում կատարվող իրադարձությունների հետ համեմատ մենք դեռևս կանգնած ենք ազգային աղետի շեմին և դեռևս կարող ենք փակել այդ դուռը։ Օրինակ, համարյա 10 տարիների ընթացքում մանկապարտեզներից մեկում արդեն չկան ո՛չ աղջիկներ, ո՛չ տղաներ, քանի որ մանկապարտեզի աշխատակիցները դադարել են գործածել սեռական պատկանելիություն ցույց տվող դերանունները։ Կալիֆորնիայում անցյալ տարվանից օրենսդրական մակարդակով ամրագրված է, որ եթե երեխան ուզում է սեռը փոխել, ծնողների կարծիքը կարելի է հաշվի չառնել։ Իսկ եթե նրանք դեմ լինեն, նրանց կարող են զրկել ծնողական իրավունքներից։ Գերմանիայում 14 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են տարին մեկ անգամ փոխել իրենց սեռը առանց օրգանիզմում ֆիզիկական փոփոխությունների։ Դանիական էթիկայի խորհուրդը 2021 թվականին պետական մարմիններին խորհուրդ է տվել թույլ տալ 12 և անգամ 10 տարեկան երեխաներին իրավաբանական առումով փոխել սեռը։
Թե ինչու պետք է մեր երեխաները գտնվեն այդ ոչ ադեկվատ մարդկանց աշխարհում, Եվրոմիության ներկայացուցիչները չեն ասում։ Նրանց համար կարևոր է, որ աշխարհը նրանց կանոններով ապրի, իսկ լռակյաց մեծամասնության ցանկությունները այստեղ հաշվի չեն առնվում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան