“Հայաստանը” կանցկացնի ավանդական մարաթոնը

 | 

Այսօր ժամը 22։00-ին “Հայաստան” Համահայկական հիմնադրամը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում կանցկացնի “Քեզ Հայաստան” հեռուստամարաթոնը։ Այս տարի բոլոր հավաքված միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանը։

Հիմնադրամը հեռուստամարաթոն է անցկացնում նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը։ Նախկինում հավաքված գումարը ծախսվում էր բժշկական, սոցիալական, կրթական, մշակութային և բիզնեսի ծրագրերի ֆինանսավորման վրա, այդ թվում նաև սահմանամերձ համայնքներում։ Անցյալ տարի հետուստամարաթոնի շրջանակներում հավաքվել է ավելի քան 11 մլն $։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև