Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցում է հանդիպման, որը կոչված է նպաստելու տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Մայիսի 25-ին մեր ղեկավարությանը սպասում է ոչ պակաս կարևոր իրադարձություն։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները այսօր հանդիպել են Մոսկվայում։ Բայց Ռուսաստանի կողմից կազմակերպված հիմնական հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին։ Դրան կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։ Հենց մեկ շաբաթ անց կարվեն հիմնական շեշտադրումները։
Ռուսաստանը շարունակում է մասնակցել հակամարտության կարգավորմանը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունները այսօր այլընտրանք չունեցող փաստաթղթեր են, որոնցով սահմանվում են խաղաղության պայմանագրի հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահմանի դելիմիտացիայի և հետագա դեմարկացիայի
հարցերը։
“Ես կարծում եմ, որ առաջընթացը այդ բոլոր ուղղություններով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման առանցքային պայման է։ Ռուսաստանը այս տարածաշրջանում խաղացել է պատմական դեր և ունի շատ լուրջ շահեր։ Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են”,- ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է հավատարիմ մնալ հայտարարության մեջ սահմանված կետերին։ “Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար Ադրբեջանի կողմից էսկալացիա, Հայաստանի տարածք ներխուժում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ ենք տեսնում։ Դրանցից վերջինը Լաչինի միջանցքում ՀԱԿ-ի տեղադրումն է, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը, որը պետք է մնա Ռուսաստանի հսկողության տակ”,- նշել է Արարատ Միրզոյանը։
Բրյուսելի աղբյուրների համաձայն, փորձելով նստել երկու աթոռի վրա, Նիկոլ Փաշինյանը իր վրա է վերցրել հայ ժողովրդի նկատմամբ մի քանի դավաճանական պարտավորություններ, որոնց շարքում են ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի սկիզբ և Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչում։ Այդ ամենը մեր երկրից պահանջում են եվրոպական համերաշխ ընտանիքի կազմում պայծառ ապագայի երևակայական խոստումների դիմաց։ Բայց անգամ Բելգիայում և ԱՄՆ-ում բոլոր հանդիպումներից և երկու կողմերի բարձրագոչ հայտարարություններից հետո բոլոր ճանապարհները միևնույն է տանում են Մոսկվա։
Միևնույն ժամանակ Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակա նպատակը տարածաշրջանը հետխորհրդային երկրների համար խաղաղության, բարի դրացիական հարաբերությունների և ծաղկման շրջանի վերածելն է։ Այդ մտադրությունները բազմիցս ցուցադրվել և հաստատվել են ոչ այնքան բարձրագոչ հայտարարություններով, որքան բոլոր տարաձայնությունների կարգավորման մեթոդիկ քայլերով։
“Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատուն խաղաղությունը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը”,- գրում է The Foreign Policy-ն Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման անհրաժեշտությանը նվիրված հոդվածում։ Արցախը հանձնելու կոչերում նկատվում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու շահերը։
Հավաքական Արևմուտքը ոչ մի իրական բան չի արել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Ավելին, վկայություններ կան այն մասին, որ սահմանին վերջին սրացումը հրահրվել է ամերիկյան արբանյակային Starlink համակարգի հետ փոխգործակցության մշակման նպատակով։ Իլոն Մասկի ընկերության հետ համաձայնագիրը վերջերս ստորագրել է “Ազերկոսմոսը”։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը տիեզերքից ամբողջական հսկողություն է իրականացնում Արցախի տարածքի նկատմամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան