Նիցայում տեղի ունեցած “Եվրատեսիլ-2023” մանկական երգի մրցույթին Հայաստանը հավաքել է 180 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ Մեր երկիրը մրցույթին ներկայացրել է Yan Girls խումբը, որի կազմում հինգ աղջիկներ են. Նանե, Նենսի, Կամիլա, Սյուզաննա, Աիդա։ Նրանք կատարել են “Do It My Way” երգը։
Մրցույթի առաջին տեղը երկրորդ տարին անընդմեջ գրավել է Ֆրանսիան, երկրորդ տեղը Իսպանիան։ “Եվրատեսիլ-2023” երգի մրցույթին մասնակցել է 16 երկիր Ալբանիան, Հայաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան