Հայաստանը ԵԱՏՄ-ում․ համագործակցության նվաճումները և դեզինտեգրացիայի հնարավոր ռիսկերը

ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում Հայաստանի նվաճումները գնահատելիս պետք է նշել, որ միայն 5 տարվա ընթացքում Հայաստանում արդյունաբերական արտադրությունը աճել է 57%-ով, ներդրումները՝ 57%-ով, արտահանումը ՝ 67%-ով։ ԵԱՏՄ-ի օգնությամբ Հայաստանը նորից հնարավոր է համարում արդյունաբերական երկիր դառնալ։

Ինչ վերաբերում է կոնկրետ արդյունքներին, ապա այս տարվա վեց ամիսների արդյունքներով ՌԴ-ի և ՀՀ –ի միջև եղած փոխադարձ ապրանքաշրջանառությունը  նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատությամբ ավելացել է 42%-ով։

Համապատասխանաբար, այն կազմել է 1,6 մլրդ $-ից ավել։ Դա փոխադարձ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է։ Ռուսական կապիտալի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 2 մլրդ $։ Աշխատանքներ են իրականացվում առաջնային ուղղությունների նախագծերի հետ կապված տրանսպորտի, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում։ Առաջնային ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն։

Կարևոր է ուշադրություն դարձնել ինտեգրացիայից երկրի հասարակ քաղաքացիների անմիջական օգուտի վրա։ Այլ կերպ ասած, թե ինչպես է եվրասիական ինտեգրացիան ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Անկասկած, ամեն ինչ կախված է տնտեսական զարգացումից։ Ինչպես և 2021 թվականին, 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (տնտեսության ծավալը առանց անուղղակի հարկերի և ֆինանսական ծառայությունների) աճել է 11,8%-ով։ Կարևոր է նշել, որ այդ նվաճումը՝ հետխորհրդային տարածքում տնտեսական ակտիվության ռեկորդային աճը, շատ անսպասելի էր։ Այդ ցուցանիշը ամենաազդեցիկ վարկանիշային գործակալությունների կանխատեսումներից դուրս էր, որոնց մասին մենք նշել ենք 2021 թվականին տնտեսության վիճակի մասին եզրափակիչ հետազոտության մեջ։

Մարդկանց բարեկեցության գնահատման հաջորդ ասպեկտը մթերային անվտանգության ապահովման մակարդակն է։ ԵԱՏՄ անդամ երկրների առնչությամբ պետք է նշել, որ չնայած 2020 թվականին ագրոարդյունաբերական շուկաները գործում էին կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի պայմաններում, Միության անդամ երկրները բարելավել են իրենց դիրքերը The Economist-ի ցանկում՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է մթերային անվտանգության ապահովման մասին օրենք և հաստատվել է մթերային անվտանգության ապահովման մասին Հայեցակարգը։

Բացի այդ, այդ հարցի առանձին ասպեկտները, օրինակ՝ սննդամթերքի անվտանգությունը, քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2020-2030 թ․թ․ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումը ապահովող հիմնական ուղղությունների Ռազմավարության մեջ։

ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ մատակարարման ծավալները հաշվի առնելով 2022 թվականին կանխատեսվում է ապահովվածության մակարդակի բարձրացում (ներքին սպառման ծավալի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ)՝

  • Հայաստան՝ ցորենի ցուցանիշը –  93,6-ից  (2010-ական  թվականների վերջին ) մինչև 95,3%; միս և մսամթերք –  71,3-ից  մինչև  93,3%; կաթ – 94,4 –ից մինչև  100%; բուսական յուղեր –  92-ից մինչև  106%; շաքար – 81,3-ից մինչև 111%; կարտոֆիլ –73-ից մինչև   90,7%; 
  • Բելոռուս՝ ցորենի ցուցանիշ – 88,8-ից մինչև  100,7%; խոզի և տավարի միս – 97,7-ից մինչև 101,7%; 
  • Ղազախստան: տավարի միս –  98,4-ից մինչև 105%; խոզի միս – 94,6-իվ մինչև  118%; կաթ – 98-ից մինչև 101%; 
  • Ղրղզտան՝ ցորենի ցուցանիշ – 97-ից մինչև 104,3%; բուսական յուղեր – 97,8-ից մինչև 102,7%; բանջարեղեն – 96,2-ից մինչև  103,3%; 
  • Ռուսաստան՝ կաթ –95-ից մինչև 97,6%; բանջարեղեն – 90,3-ից մինչև 92,5%. 

Ակնհայտ է, որ այս ցուցանիշները առավել ևս հասանելի են համամիութենական մթերային ֆոնդերի կազմավորման և օգտագործման համատեքստում, բայց, իհարկե, վերոնշյալ և նման այլ հարցերի կոլեկտիվ լուծման դեպքում ագրոարդյունաբերական ինտեգրացիայի համակարգային լծակների օգնությամբ։

Սոցիալական բարեկեցության գնահատման ժամանակ արտերկրից մասնավոր տրանսֆերտները զգալի դեր են խաղում։ Մեր գնահատականներով, բնակչության մոտ 25%-ը կախված է արտերկրից կատարվող դրամական փոխանցումներից։ Ֆիզիկական անձանց Հայաստան կատարած դրամական փոխանցումների ծավալը (ուղղակի հոսքը) 2020 թվականի համեմատությամբ աճել է մոտավորապես 268 մլն $-ով կամ  14,6%-ով, իսկ արտերկիր դրամական փոխանցումների քանակը կրճատվել է մոտ 41 մլն $-ով կամ 3,2%-ով։ 17 կոմերցիոն բանկերի ամբողջական տարեկան կապիտալը աճել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ, իսկ գումարային ակտիվները՝ 6,7%-ով։

Ֆիզիկական անձանց՝ արտերկրից Հայաստան բանկային համակարգի միջոցով  կատարած դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հունիսի դրությամբ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 922 մլն $-ով կամ 97,3%-ով և կազմել 1,87 մլրդ $։  Հայաստան կատարված փոխանցումների ծավալով հունիսի 30-ի դրությամբ  առաջին տեղում Ռուսաստանն է 1,1  մլրդ $ ցուցանիշով։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 319 մլն $, ապա Գերմանիան՝ 43,7 մլն $, Ֆրանսիան՝ 30 մլն $, Ղազախստան՝ 28 մլն $, ԱՄԷ՝ 15 մլն $, Իսպանիա՝ 8 մլն $, Ուկրաինա՝ 4 մլն $, Չինաստան՝ 1 մլն $, Թուրքիա՝ 0,8 մլն $ և մյուս երկրները փոխանցումների փոքր ծավալով։ 

Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով կատարած փոխանցումները այս տարվա հունիսի դրությամբ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են  326 մլն $-ով կամ 57,7%-ով՝ կազմելով  891 մլն $։ Առաջին տեղում նորից Ռուսաստանն է՝ 214 մլն $, երկրորդ տեղում  ԱՄՆ-ն՝ 131 մլն $, երրորդ տեղում ԱՄԷ-ն՝  80 մլն $։  Ապա Չինաստանը ՝ 38 մլն $,Գերմանիան՝ 37 մլն $, Իսպանիան՝ 19 մլն $, Ֆրանսիան՝ 16 մլն $, Ուկրաինան՝ 11 մլն $, Թուրքիան՝ 5 մլն $, ինչպես նաև մյուս երկրները փոխանցումների փոքր ծավալով։

Արդյունքում ուղիղ հոսքը առաջին կիսամյակի ավարտին կազմել է 979 մլն $  155,6%-ով աճի դեպքում կամ  596 մլն $։ Դրական բալանսը ապահովել են (917 մլնվ$), ԱՄՆ (188 մլն $), Ղազախստանը (24 մլն $ ) և  Ֆրանսիան (14 մլն $)։ 

Հայաստանի Հանրապետությունից մեկնած աշխատանքային միգրանտների և Եվրասիական տնտեսական տարածքից Հայաստանի տնտեսություն ստացված տրանսֆերտների ավանդի վերլուծության ժամանակ պետք է նշել, որ աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հիմնական առավելությունների դրսևորումներից է։

Արտաքին տնտեսական ինտեգրացիային նպաստող գործոններից մեկը երկրի մարդկային ռեսուրսներն են։ Կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժման սկզբունքի  վերաբերյալ պետք է նշել, որ այն տնտեսական հարաբերությունների սուբյեկտների համար  նախատեսում է միասնական տնտեսական տարածքում անարգել գործունեություն ծավալել և ազգային մակարդակով  ենթադրում է սահմանափակումների բացակայություն։ Պետք է նշել, որ Հայաստանում աշխատուժը բարձրագույն կրթություն և բարձր որակավորում  ունի, բազմաթիվ մասնագիտացված ճյուղերում վարպետության հարուստ ավանդույթներ ունի, շատ հաջողված օրինակներով։

Ի տարբերություն որոշ զարգացող երկրների՝ Հայաստանում դրամական փոխանցումների և եկամուտի հայրենադարձության սահմանափակումներ չկան։ Անկախության տարիներին երկրում ձևավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող բավական կայուն բանկային համակարգ։ Նշենք, որ ամեն տարի միջինը 200 հազար հայ աշխատանքային միգրանտներ մեկնում են Ռուսաստան սեզոնային աշխատանքների, նրանցից 30-ից 40 հազարը անվերադարձ են մեկնում։ Նրանք, ինչպես և  Ռուսաստանում երկու միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչները, դրամական միջոցներ են ուղարկում Հայաստան, ինչը շատ լուրջ ներդրում է երկրի տնտեսության մեջ, ապահովում է բնակչության 20%-ի կայուն եկամուտը։

Դրամական փոխանցումների և միգրացիայի ազդեցությունը ակնհայտ է ոչ միայն ուղարկող, այլ նաև ստացող երկրի վրա։ 1990-ականների սկզբին, օրինակ, ընդհանուր հոռետեսական կարծիքը կայանում էր նրանում, որ դրամական փոխանցումները տնտեսության աճին չեն նպաստում, այլ նյութական սպասելիքների ավելացման միջոցով դրամական փոխանցումներից կախվածությունն են սաստկացնում։ Քննարկվող հարցերի շուրջ կան նաև ծայրահեղական գնահատականներ։ Մասնավորապես, որոշ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ կառավարություններին առաջարկում են միգրացիայի և դրամական փոխանցումների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։ Այժմ մտահոգություն կա նաև  դրամական փոխանցումների հոսքի ազդեցության վերաբերյալ  ՀՆԱ-ի աճի և տնտեսական զարգացման տեսանկյունից։ Դրամական փոխանցումները դեպի զարգացող երկրներ և փոխադրական տնտեսությամբ երկրներ ավելի շատացել են և մասնակի փոխվել է դրամական փոխանցումների ազդեցության տեսական և գործնական ըմբռնումը։ Այնուամենայնիվ որոշ սկեպտիցիզմ է մնում և դեռևս չկա հստակ պատասխան՝ դրամական փոխանցումները հեշտացնում են աճն ու զարգացումը թե՞ խոչընդոտում են։

ԵԱՏՄ-ի հիմնադիր փաստաթղթերով հստակ սահմանվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման ապահովումը և տնտեսության տարբեր ոլորտներում համակարգված, համաձայնեցված և միասնական քաղաքականության իրականացումը։ Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ անդամ մյուս երկրները, հետևողականորեն ազգային օրենսդրության դրույթները համապատասխանեցրել է ԵԱՏՄ հիմնադիր նորմերի, պահանջների և այլ փաստաթղթերի հետ։

Նշված տվյալները վկայում են այն մասին, որ ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն մասնավոր տրանսֆերտների հոսքի արդյունքում զգալիորեն բարելավվում է բնակչության վճարունակության պահանջարկը։ Հետևաբար սոցիալական խնդիրների լուծման պայմաններ են ստեղծվում։ Դրամական փոխանցումները զգալիորեն նպաստում են Հայաստանի տնտեսական զարգացմանը և այլ երկրների օրինակով քննարկվող վատ ազդեցությունը, ըստ երևույթին, չի կարող կիրառվել Հայաստանի համար։

Դրամական փոխանցումների մակրոտնտեսական ազդեցությունը համապատասխանում է այլ երկրների ցուցանիշներին և միտումներին։ Դրամական փոխանցումների ազդեցությունը արժույթի փոխարժեքի վրա «հոլանդական հիվանդության» միջոցով աննշան է, չնայած դրամա-վարկային քաղաքականության մեջ ինֆլյացիայի կանոնավորման և արտարժույթի փոխարժեքի կախվածության հետ կապված փոփոխությունները կարող են դեֆակտո փոխել դա։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված տնային տնտեսությունների հետազոտության տվյալների վերլուծությունը հաստատում է միտքը այն մասին, որ դրամական փոխանցումների ծավալը քաղաքային և գյուղական ընտանքիների միջև անհավասար է բաշխվում։ Երևանից դուրս Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից կատարվող  դրամական փոխանցումներից կախվածությունը ավելի մեծ է, քան մայրաքաղաքի բնակիչների համար։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում դրամական փոխանցումների հոսքի աղբյուրները հիմնականում Ռուսաստանից տրանսֆերտները կլինեն, ինչը դրականորեն կազդի երկրի տնտեսական զարգացման վրա։

Դրամական փոխանցումներ ստացող ընտանքիների ամսեկան եկամուտի 76%-ը կազմում են արտաքին փոխանցումները։ Չնայած հայտնի չէ, ո՞վ է աշխատում այդ ընտանիքներում, կարելի՞ է արդյոք խնայել դրամական փոխանցումների մի մասը, որոշ հիմքեր կան համարելու, որ դրամական փոխանցումները հանգեցնում են բնակչության տարբեր շերտերի եկամուտների միջև եղած անհավասարության կրճատման։

Չնայած այն հանգամանքին, որ տնտեսության և բնակչության բարեկեցության մակարդակի վրա ոչ կոմերցիոն մասնավոր տրանսֆերտների ազդեցության ուսումնասիրման համար ավելի շատ արժանահավատ տվյալներ են պետք, առկա ուսումնասիրությունների արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստան կատարվող դրամական փոխանցումների վերաբերյալ կարելի է մշակել որոշակի քաղաքականություն։ Պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլոր դրամական փոխանցումներն են կատարվում բանկային համակարգի միջոցով։ Դրամական փոխանցումների հոսքերը հաճախ տեղ են հասնում մասնավոր անձանց միջոցով, գրպաններում և ճամպրուկներում և չեն հաշվառվում։

Այսպիսով, եվրասիական ինտեգրացիան զգալիորեն ազդում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Առանձին խմբերի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու կոչերը ընդհանուր բան չունեն ոչ միայն տարածաշրջանային ինտեգրացիայի խնդիրների, այլ նաև Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հետ։ Հետևաբար, ԵԱՏՄ անդամակցությունը այլընտրանք չունի, իսկ տարածաշրջանային ինտեգրացիան «դատապարտված է» առաջընթաց զարգացման Մեծ Եվրասիական գործընկերության համատեքստում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև