Հայաստանը ստարտափ-էկոհամակարգերի վարկանիշային աղյուսակում գրավել է 57-րդ տեղը՝ առաջ անցնելով Վրաստանից (71-րդ տեղ) և Ադրբեջանից (84-րդ տեղ)։ Այդպիսի տվյալներ են ներկայացված իսրայելական StartupBlink կազմակերպության հաշվետվության մեջ։ Ընդորում Երևանը բարձրացել է 23 վարկանիշով և գրավել է 221-րդ տեղը աշխարհում և 18-րդ տեղը Արևելյան Եվրոպայում։
Հաշվետվության մեջ նշվում է, որ դրան նպաստել է նոր ներդրումների ներգրավումը Հայաստանի զարգացող տեխնոլոգիական սեկտորում և ստարտափների ուղղվածությունը դեպի համաշխարհային շուկա։ Նաև նշվում է երկրի Կառավարության ոչ պակաս կարևոր դերը, որը իրականացնում է տեղի տեխնոլոգիական ստարտափների աջակցության տարբեր ծրագրեր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան