Հայաստանը աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակում Ադրբեջանից առաջ է անցել

 | 

Հայաստանը Global Finance ամսագրի վարկանիշով աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակում զբաղեցրել է 85-րդ տեղը՝ մեկ հորիզոնականով զիջելով Իրանին։ Տարածաշրջանի երկրների շրջանում Թուրքիան գրավել է 53-րդ տեղը, Ռուսաստանը՝ 60-րդ, Վրաստանը՝ 79-րդ, իսկ Ադրբեջանը՝ 92-րդ։ Հետխորհրդային երկրներից Ղազախստանը զբաղեցրել է 61-րդ տեղը, Բելոռուսը՝ 76-րդ, Թուրքմենստանը՝ 82-րդ, Ուկրաինան՝ 111-րդ, Ուզբեկստանը՝ 127-րդ, Ղրղզստանը՝ 145-րդ, Տաջիկստանը՝ 149-րդ։

Վարկանիշի առաջատարներն են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը, իսկ վարկանիշային աղյուսակի վերջում են Հարավային Սուդանը (193-րդ տեղ), Բուրունդին (192-րդ տեղ) և ԿԱՀ-ը (191-րդ տեղ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև