Երևանում չորրորդ անգամ անցկացվել է լատինաամերիկյան պարերի պատանիների աշխարհի առաջնությունը։ Իրենց պարային վարպետությունը ցուցադրել են 33 երկրների 59 պարային զույգեր։ Հայաստանը առաջնությանը ներկայացրել է երկու զույգ. Էդգար Խաչատրյանը և Ալեքսանդրա Կորնեվան, Նիկիտա Զենլյանոյն ու Կսենիա Արսենյեվան։ Վերջիններս գրավել են չորրորդ տեղը։
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում նաև առաջին անգամ տեղի է ունեցել ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի Գավաթը, որին երեք անվանակարգերում մասնակցել են 7 երկրների 24 զույգեր։ Հայաստանը բոլոր երեք անվանակարգերում ներկայացրել են երեք զույգ` Սեթ Մանուկյանը և Սաթենիկ Սարգսյանը, Պարգև Նավասարդյանը և Էլեն Խաչատրյանը, Վահե Սարգսյանը և Մանե Օհանյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան