Հայաստանում զարգանում է սեղանի ֆուտբոլը

 | 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան և սեղանի ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիան ստորագրել են եռակողմ հուշագիր Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման և տարածման գործում համագործակցության վերաբերյալ։ Երկրում արդեն տեղի են ունենում սեղանի ֆուտբոլի ազգային մրցումներ և միջազգային մրցաշարեր, ապագայում նախատեսվում են մրցաշարեր տարին 6-7 անգամ, ինչպես նաև այլ հետաքրքիր ծրագրեր։

Մեծ ուշադրություն է դարձվում “100 սեղան սեղանի ֆուտբոլի համար դպրոցներում” փորձնական ծրագրին, որի շրջանակներում հանրակրթական դպրոցներում կտեղադրվեն 100 սեղան դասերից հետո և դասամիջոցներին սեղանի ֆուտբոլ խաղալու համար, կբացվեն համապատասխան խմբակներ։ Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար սեղաններ տեղադրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև