Հայաստանում սննդամթերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի առևտրի ցանցերից մեկում արտադրանքի որակի գնահատման նպատակով հավի մսի գնում է իրականացրել։ Արդյունքում “Արաքս” և “Գետամեջ” թռչնաֆաբրիկաների նմուշներում հայտնաբերվել է սալմոնելի թույլատրված ցուցանիշների գերազանցում, “Էրեբունի”-ի արտադրանքում հայտաբերվել են ՄԱՖԱՄ բակտերիաներ։ Արտադրողներին պարտավորել են հավի մսի այդ խմբաքանակը վաճառքից հանել։ Աշտարակի թռչնաֆաբրիկայի արտադրանքը հաջողությամբ անցել է ստուգումը։
Տեսչական մարմինը շարունակում է սառեցված հավի մսի տեղական արտադրանքի ստուգումները։ Հայաստանի թռչնաբույծների միությունը պահանջում է ստուգել նաև ներկրված արտադրանքը։ Միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով ներմուծված սառեցված հավի միսը հալեցնում և վաճառում են քիչ սառեցված հավի մսի տակ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան