Հայաստանում ուսուցիչների 5,5 %-ը ստանում է բարձր աշխատավարձ

 | 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տվյալներով կամավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցիչների (5,5%) նշանակվել է բարձր աշխատավարձ և պարգևավճար։ Նրանց 28%-ը սկսել են ստանալ 300 հազար և բարձր աշխատավարձ։ Կամավոր ատեստավորման հաջող հանձնումը կրկնակի բարձրացնում է ուսուցչի աշխատավարձը։

Կամավոր ատեստավորման հաջող հանձնման դեպքում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին որոշումը Խորհրդարանի կողմից ընդունվել է այս տարվա փետրվարին։ Այժմ ընթանում է կամավոր ատեստավորման նոր հայտերի ընդունումը, այն կտևի մինչև հուլիսի 15-ը։ Հայտ են ներկայացրել արդեն 3600 ուսուցիչներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև