Հուլիսի 1-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Yerevan Fashion Week: Դրա շրջանակներում կանցկացվեն ավելի քան 20 հայկական դիզայներների հավաքածուների ցուցադրություններ, երիտասարդ դիզայներների Fashion Scout Armenia մրցույթը, հայկական բրենդների ցուցահանդես, հանդիպումներ դիզայներների հետ և այլն։ YFW-ին ներկա կլինեն միջազգային ավելի քան 20 պարբերականների ներկայացուցիչներ, որոնց թվում Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia և այլն։
YFW-ի բացման արարողությանը Fashion Scout Armenia մրցույթի շրջանակներում իրենց հավաքածուները կցուցադրեն 8 հայ սկսնակ դիզայներներ։ Նրանցից կընտրվի երկու հաղթող՝ մեկ հաղթողը կկարողանա մասնակցել Fashion Scout London մրցույթին, իսկ երկրորդը հնարավորություն կունենա երկու ամիս սովորել հայ դիզայներ Նաիրա Խաչատրյանի մոտ։
Հետագայում Նորաձևության և դիզայնի Պալատը նախատեսում է անցկացնել այդ միջոցառումը ամեն տարի Հայաստանում նորաձևության ինդուստրիայի զարգացման աջակցության և այն միջազգային ասպարեզ դուրս բերելու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան