Հայաստանում տեղի են ունեցել լեռնային զբոսաշրջության մրցույթներ

 | 

Հայաստանում առաջին անգամ խաղարկվել է լեռնային զբոսաշրջության Գավաթը։ Կանոնների համաձայն մասնակիցները պետք է ոտքով անցնեին 28 կիլոմետրանոց ուղի և բարձրանային 4 լեռնային բարձունքների վրա։ Առաջին տեղը գրավել է Hiking with friend ակումբը, նրանք հաղթահարել են տարածությունը 5,5 ժամում և որպես պարգև դրոն են ստացել։ North Peak ակումբը գրավել է երկրորդ տեղը և ռացիաներ է ստացել։ Երրորդ տեղը գրավել է “Խարույկ” արշավային ակումբը և ստացել GPS-թրեքեր։

Մրցույթը կազմակերպել է “Բարձունք” հասարակական կազմակերպությունը լեռնային և հետիոտն տուրիզմի զարգացման նպատակով։ Երթուղին մշակվել էր կլիմայի և լանդշադտի հիման վրա, եզրափակիչ կետը Սպիտակավոր վանքն էր։

Մրցույթին մասնակցել է 9 թիմ, որոնց կազմում եղել են արշավային և ռազմական — սպորտային ակումբների վեցական անդամներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև