Հայաստանում տեղի է ունեցել օդային փառատոն

 | 

Այս տարի Air Fest-ը տեղի է ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի օդանավակայանում։ Դրանից առաջ 2017 թվականից սկսած այն երեք անգամ տեղի է ունեցել Արցախում։ Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել փոքր ինքնաթիռների ավիաշոուներ, ավիացիոն մոդելավորում, ուղղաթիռների, օդապարիկների թռիչքներ, փորձառու օդաչուների դասախոսություններ, պանելային բանավեճեր և այլն։

Ստեփանավանը ընտրվել է որպես միջոցառման անցկացման վայր, որովհետև այստեղ հազվադեպ են նման միջոցառումներ տեղի ունենում, չնայած այստեղ բարենպաստ կլիմա է և հին օդանավակայանում վայրէջքի և թռիչքի ուղի կա։
Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև