Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երկրի մարզերում իրականացված մամոգրաֆիկ հետազոտությունները թույլ են տվել 177 կանանց մոտ կրծքի քաղցկեղ հայտնաբերել, նրանք ուղարկվել են բժշկական կենտրոն համապատասխան օգնություն ստանալու համար։ Համապատասխան ծրագիրը հունվարին մեկնարկել է Լոռու մարզում, ապա Տավուշում, իսկ այժմ՝ Սյունիքում։
Լոռու մարզում 9798 կանանցից, որոնք պետք է մամոգրաֆիա անցնեն, սկրինինգ անցել են 3208 կին, նրանցից 121-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։ Տավուշի մարզում հետազոտություն անցել են 5209 կին 15457 կանանցից, կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել 56 կնոջ մոտ։ Հետագայում նախատեսվում է ծրագիրը գործարկել նաև Շիրակի մարզում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան