Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնում պատմել են, որ սեպտեմբերին երկրի ամբողջ տարածքում կլինի տաք և լավ եղանակ։ Ընդհանուր ցուցանիշները նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինեն, և միայն աշնան առաջին ամսվա վերջում ջերմաստիճանը կսկսի նվազել։
Հայաստանի տարբեր մարզերում միջին ջերմաստիճանի ցուցանիշը տատանվում է 15-ից մինչև 23 աստիճան։ Առավել տաք է Երևանում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և Սյունիքում։ Առավել ցածր ջերմաստիճան սովորաբար լինում է Գեղարքունիքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան