Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է շտապ արձագանքման հարթակ բարդ իրավիճակում հայտնված մարդկանց համար։ Օգնություն ստանալու համար պետք է զանգահարել 114 կարճ համարին կամ Facebook սոցիալական ցանցում դիմել “Շտապ արձագանքման Հարթակ-114” էջին։
Նոր ծառայությունը նախատեսված է տարեց մարդկանց, երեխաների, սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց, ընտանեկան բռնության կամ առուծախի ենթարկված մարդկանց և այլ անձանց համար։ Նախարարությունը մշակելու է ստացված հաղորդագրությունները և փոխանցելու է Միասնական սոցիալական ծառայությանը, որը կօգնի լուծել հաղորդագրություններում նշված խնդիրները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան