Հայաստանի Կառավարությունը որոշում է է կայացրել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի և մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի միավորման և Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի բացման մասին։ Վերակազմավորման շնորհիվ կներդրվի ռազմաուսումնական հաստատության կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր համակարգ։
Երկու բուհերի կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման մասին որոշումը ընդունվել է դիմորդների քանակի նվազման և որոշ մասնագիտությունների պահանջվածության նվազման արդյունքում։ Ինչպես նաև այդ համալսարաններում գիտական կադրերի պակասի և գիտական խորհուրդների բացակայության պատճառով խնդիրներ կային հետազոտական աշխատանքների իրականացման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան