Հայաստանում նորից աճում են կարմրուկի տարածման տեմպերը

 | 

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի Ազգային կենտրոնի տվյալների համաձայն անցյալ շաբաթ կարմրուկ հայտնաբերվել է 11 մարդու մոտ, նրանցից 9-ը երեխաներ են։ Այդպիսով Հայաստանում հաստատված կարմրուկով հիվանդների թիվը 427 է, նրանցից 300-ը մեծահասակներ են, 126-ը երեխաներ։ Հիվանդանոց է տեղափոխվել երկու հիվանդ, դուրս է գրվել 265 մարդ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հերթական անգամ չպատվաստված երեխաների ծնողներին կոչ է անում պատվաստման հարցերով դիմել պոլիկլինիկա։ Պատվաստման Ազգային օրացույցը նախատեսում է կարմրուկի պատվաստում 1-ից 4-6 տարեկան երեխաների համար։ Պետք է պատվաստվեն նաև այն քաղաքացիները, որոնք շփվել են կարմրուկով հիվանդների հետ և չեն ստացել պատվաստման երկու չափաբաժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև