Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և “Skyfist Studio” ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Համաձայն այդ փաստաթղթի կողմերը պարտավորվում են համատեղ ջանքեր գործադրել Հայաստանում թատերական արվեստի և երաժշտական թատրոնի ժանրի (մյուզիքլի) զարգացման և մշակույթի բնագավառում պետական և մասնավոր գործընկերության խորացման ուղղությամբ։
Կողմերը միջազգային ստեղծագործական կապերի զարգացման նպատակով նախատեսում են իրականացնել համատեղ ստեղծագործական, կրթական և մշակութային ծրագրեր։ Նշենք, որ հենց “Skyfist Studio” ընկերությունն է ապրիլի 6-12-ը Երևանի Մարզահամերգային համալիրում կազմակերպել Էնդրյու Լլոյդ Ուեբբերի լեգենդար “Սանսեթ Բուլվար” մյուզիքլի ցուցադրությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան