Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել մշակույթի ոլորտի պատվավոր կոչումների վերացման մասին օրինագծին։ Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի առաջարկով գոյություն ունեցող 17 պատվավոր կոչումները, օրինակ վաստակավոր կամ ժողովրդական արտիստ, կվերացվեն, կպահպանվի միայն “վաստակավոր կոլեկտիվ” կոչումը։
Նախարարի տեղակալը նշել է, որ այդ կոչումները չեն նպաստում մասնագիտական աճին, և նախատեսվում է տարբեր ոլորտներում ներդնել խրախուսման ավելի ժամանակակից մեթոդներ, բացառելով կոչումները անհատական հիմքի վրա։Այնուամենայնիվ, վաստակավոր և ժողովրդավարական արտիստների կոչումներ ստացած գործիչները կպահպանեն իրենց կոչումները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան