Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականից երկրում անվճար բաժանվելու են 6 հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերը։ Հիվանդությունների ցանկի մեջ են պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, ցրված սկրելոզ, Կավասակիի հիվանդություն, սուր պոլիռադիկուլիտ, հարուցված նյարդաբանական հիվանդություններով։
Այդ ծրագիրը թույլ կտա դեղորայքով ապահովել 486 հիվանդի, նրանց մեծ մասը երեխաներ են։ Դա նաև թույլ կտա կանխարգելել հիվանդությունների զարգացումը և նվազեցնել հաշմանդամության և մահացության ցուցանիշները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան