Անցած հանգստյան օրերին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի պատմական առանձնատանն, անցկացվեց Գինու փառատոնը, որին իրենց արտադրանքը ներկայացրեցին Հայաստանի շուրջ 40 գինեգործական տուն ու ռեստորան: Միջոցառման հյուրերի համար կազմակերպվել էր սաբրաժի վարպետաց դաս, կոկտեյլային վորքշոփ, գինու խաղատուն, կինոցուցադրություն բաց երկնքի տակ, խաղողի ճզմման արարողություն և այլ ակտիվություններ: Ամբողջ հասույթը կազմակերպիչները կուղղեն «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժման մի քանի նախագծերի:
Փառատոնին ելույթ ունեցան տարբեր երաժշտական խմբեր. Garik & Sona դուետը, Lav Eli ռոք-խումբը, yellowheart նախագիծը, Garage Vinyl Store-ը, Dave Geodakyan Quartet-ը, Սոնա Գյուլխասյանըև Rafael Petrosyan trio-ն:
Dilijan Wine Fest-ն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Այս անգամ այն չորս հազարից ավելի հյուր ուներ Հայաստանի տարբեր անկյուններից ու այլ երկրներից:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան