Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և քննարկման է ներկայացրել “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու ծրագիր, որը միանգամյա օգտագործման պլաստիկ իրերի վաճառքի արգելք է սահմանում, այդ թվում նաև միանգամյա օգտագործման սպասքի, պենոպլաստից տարաների։ Բացառություն են կազմում կոնտեյներները և երկրորդական հումքից պատրաստված ափսեները, որոնք օգտագործվում են կշռման համար և որպես տարա։
Արգելված միանգամյա օգտագործման ապրանքը առաջարկվում է փոխարինել երկրորդական հումքից պատրաստված կամ մի քանի անգամյա օգտագործման ապրանքներով։
Օրենքի ընդունման դեպքում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքի արգելքը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ին, պլաստիկից և պենոպլաստից սպասքի վաճառքի արգելքը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից պլաստիկից և պենոպլաստից միանգամյա օգտագործման կոնտեյներների վաճառքի արգելքը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան