Հայաստանում կանցկացվի գինու տուրիզմի համաշխարհային համաժողովը

 | 

Իսպանական Լոգրոնյո քաղաքում գինու տուրիզմի համաշխարհային համաժողովի բացմանը հայտարարվել է, որ 2024 թվականին համաժողովը կանցկացնի Հայաստանը։ Այդ առիթով հայկական պատվիրակությանը գինու սափոր են նվիրել, որը խորհրդանշում է համաժողովի անցկացումը։

Այս տարի գինու տուրիզմի համաշխարհային համաժողովին մեր երկիրը ներկայացրել են Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի և Գինեգործության ու խաղողագերծության Հիմնադրամի ղեկավարները։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանդես է եկել նաև “Գինու տուրիզմի ազգային և տարածաշրջանային ռազմավարություն” պանելային քննարկումներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև