Հայաստանի պետական պարտքը 2022 թվականին նվազել է ՀՆԱ-ի 60, 3%-ից մինչև 46, 7% և կազմել 10 մլրդ 86, 4 մլն դոլար։ Անցյալ տարվա սկզբին Ֆինանսների նախարարությունը կանխատեսել էր 50-51%-ի նվազում, սակայն փաստացի թվերը ավելի ցածր են։ Կառավարության պարտքի սպասարկման համար 2022 թվականին հատկացվել էր 198, 9 մլրդ դրամ։
Նախանցյալ տարվա համեմատ 2022 թվականին ավելի քիչ վարկեր են հատկացվել, ինչի հաշվին Կառավարության արտաքին պարտքի ծավալը կրճատվել է մոտ 297 մլն դոլարով (4,8%)։ Իսկ պետական պարտքի ներքին բաժինը աճել է 1 մլրդ 615 մլն դոլարով (63%) պետական պարտատոմսերի թողարկման պատճառով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան