Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պրոֆիլային հանձնաժողովի նիստին ներկայացրել է փոփոխությունները “Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի” և “Պաշտպանության մասին” օրենքներում, որոնք վերաբերում են 18-ից 27 տարեկան իգական սեռի անձանց ժամկետային զինվորական ծառայությանը։ Դրանք կանանց համար նախատեսում են պարտադիր, բայց կամավոր զինվորական ծառայություն։
Կանայք կծառայեն 6 ամիս, կստանան աշխատավարձ, իսկ ծառայության ժամկետի ավարտից հետո կստանան միանվագ վճար 1 մլն դրամի չափով։ Դրանից հետո զինծառայողները կգրանցվեն որպես պահեստային, հետագայում նրանց նորից կարող են զորակոչել։
Ուսումնական զորամասերից մեկում արդեն կառուցվում է հատուկ զորանոց, որտեղ կտեղակայվի կանանց վաշտը։ Դրա հիման վրա կստեղծվի կանանց գումարտակ, պլանավորվում է նաև կանանց գնդի ստեղծում։ Ղեկավարող անձնակազմը ևս կանանցից բաղկացած կլինի։
Եթե փոփոխությունները ընդունվեն, կանանց կարող են զորակոչել արդեն 2023 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան