Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով այս շաբաթվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի։ Հանրապետության առանձին շրջաններում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպ։ Սպասվում է հարավ-արևմտյան քամի մինչև 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ։
Մինչև սեպտեմբերի 8-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր մակարդակի հրավտանգ իրավիճակ։ Երևանում մինչև ուրբաթ օդի ջերմաստիճանը 34-36-ից կնվազի 31-33 աստիճանի, սպասվում են տեղումներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան