Անցյալ շաբաթը Հայաստանում ավարտվեց ջերմաստիճանի կտրուկ անկմամբ և տեղումներով։ Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ նոր շաբաթվա սկզբին կլինեն տեղումներ անձրևի տեսքով և ամպրոպ, իսկ առանձին վայրերում թաց ձյուն։ Մինչև շաբաթվա կեսը սպասվում է ջերմաստիճանի անկում ևս 4-5 աստիճանով։ Հնարավոր է քամու ուժգնացում։
Հանրապետության առանձին շրջաններում ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում է +10-ից մինչև +22 սահմաններում։ Անցյալ շաբաթվա սկզբից մինչև այս շաբաթվա կեսը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանի անկումը կարող է կազմել մինչև 15 աստիճան։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան