2023 թվականին Հայաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել է համացանցում թմրանյութերի անօրինական շրջանառության 465 դեպք, այդ թվում իրացման 126 դեպք և ձեռքբերման 339 դեպք։ Իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 650 ինտերնետային խանութներ և սոցիալական ցանցերի 35 ալիքներ, որոնք զբաղվել են թմրանյութերի վաճառքով։
Ընդհանուր առմամբ թմրանյութերի անօրինական շրջանառության քանակը 2023 թվականի 11 ամիսների ընթացքում ավելացել է 2354 դեպքով, հասել է 3799-ի, այդ թվում 2287 իրացման դեպք։ ՆԳՆ ղեկավարությունը անցյալ տարվա հաշվետվությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել կիբերտարածքում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ռազմավարություն և ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ այդ հարցի լուծման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան