Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է դեկտեմբերի սկզբին երկրի ամբողջ տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման մասին։ Մինչև դեկտեմբերի 4-ը մեզ սպասում է առանց տեղումների եղանակ։ Հայաստանի մարզերում ջերմաստիճանը կբարձրանա միջինը 10-13 աստիճանով, իսկ Երևանում և Արարատյան դաշտում 4-6 աստիճանով։
Շիրակում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +9 աստիճան, իսկ Կոտայքում ու Գեղարքունիքում` մինչև +11, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզում սպասվում է մինչև +14 աստիճան տաքություն։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում նվազագույն ջերմաստիճանը կլինի +24 աստիճան։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան