2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկրի մշտական բնակչության թիվը կազմել է 2985,1 հազար մարդ, ինչը 23,2 հազարով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նրանցից 1902.3 հազարը քաղաքաբնակ է (1101.6 հազարը՝ Երևանից), և 1 082.8 հազար մարդ՝ գյուղաբնակ: Բնակչության բնական աճն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 112,5 %-ից աճել է 135,8%։
Ծնելիությունը 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6%-ով՝ 16 511-ից մինչև 16 939 նորածին:
Հունվար-մայիս ամիսներին մահացությունը նվազել է 15%-ով, նշված ժամանակահատվածում մահացել է 12 472 մարդ: Մահվան ամենատարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդություններն (54%) ու նորագոյացությունները (20,2%):
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան