Մայրաքաղաքի Հանրապետության փողոցում բացումից առաջ Սփյուռքի հարցերով հանձնակատարին առընթեր սկսել է գործել հայրենադարձության և ինտեգրացման Կենտրոն։ Պաշտոնապես այն կբացվի հուլիսի 20-ից հետո, սակայն արդեն հասցրել է մեծ քանակությամբ հայտեր և դիմումներ ընդունել սփյուռքի ներկայացուցիչներից և հայրենադարձներից։ Կենտրոնի աշխատակիցները աշխատում են քաղաքացիների հետ առցանց և տեղում։
Սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը կարող են կապ հաստատել օպերատորի հետ, որը նրանց կուղեկցի բոլոր փուլերում՝ հայրենադարձությունից մինչև ադապտացում։
Ամեն ամիս Սփյուռքի հարցերով գրասենյակ օգնություն կամ խորհրդատվություն ստանալու համար դիմում է 400-ից մինչև 500 հայրենակիցներ։ Ամենահաճախ հանդիպող հարցերն են երեխայի մանկապարտեզի, դպրոցի հարցերը, աշխատանք գտնելու, առողջապահության, բնակարան գնելու, բնակության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալու, Հայաստանից այլ երկրներ անձնական բեռների փոխադրման հարցերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան