Հայաստանում բացվել է Արցախին նվիրված ցուցահանդես

 | 

Սեպտեմբերի 2-ինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հայկական Արցախի անկախության հռչակման օրը Հայաստանում “Հայրենիք” խորագրով ցուցահանդես է բացվել։ Ցուցահանդեսին ներկայացված են “Դիզակի գույները” 4-րդ Միջազգային ստեղծագործական սիմպոզիումի մասնակիցների գեղանկարչական աշխատանքները։ Սիմպոզիումը տեղի էր ունեցել Ստեփանակերտում 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի ամռանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի և Արցախի հասարակական և քաղաքական գործիչներ։”Դիզակի գույները” ստեղծագործական միջազգային առաջին սիմպոզիումը տեղի է ունեցել 2017 թվականին Հադրութում, ապա սկսել են իրենց հարթակ ընդունել նկարիչների տարբեր երկրներից։ Մասնակիցների աշխատանքները պահպանվում էին Հադրութում և ցուցադրվում Արցախի տարբեր քաղաքներում,  սակայն 44-օրյա պատերազմից հետո մոտ 200 նկարներից հնարավոր եղավ փրկել միայն 25-ը։ Դրանք հիմք դարձան Երևանում  “Դիզակ Արտ” Հադրութի երիտասարդական մշակութային կենտրոնի ստեղծման համար։ Եվ հենց “Դիզակ Արտ” կենտրոնն է դարձել Արցախի Հանրապետության 32 ամյակին նվիրված “Հայրենիք” ցուցահանդեսի նախաձեռնողը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև