Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության վարչության աշխատակիցները հայտնել են թմրանյութերի մաքսանենգության հերթական դեպքի մասին։ Մաքսային հսկողության “Ավավեն Տերմինալ” ՓԲԸ հատվածում Պետեկամուտների կոմիտեի կինոլոգիական կենտրոնի աշխատակիցները զննման արդյունքում հայտնաբերել են 1170 գրամ թեյի հետ խառնած հաշիշ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ապրող Հայաստանի քաղաքացի Ա.Կ.-ն։
Ձերբակալվածը տարվել է Քննչական Կոմիտեի տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։ Աշխատակիցները իրականացրել են անձնական զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է օպիումի նման նյութ և փոշիանման զանգված հոգեմետ նյութերով։
Դեպքի հետ առնչություն ունեցող անձանց փնտրման օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան