Հայաստանի Խորհրդարանը փոփոխություններ է ընդունել “Լիցենզավորման մասին” օրենքում, դրանց համաձայն արգելքներ են մտցվում բաց տարածություններում օգտագործվող “ծանր” հրատեխնիկայի մուտքի և վաճառքի համար։ 2024 թվականի հունվարից կարելի կլինի հրավառություն անել միայն համայնքային, պետական նշանակության տոների կամ համայնքի ու Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին։
Օրենքի նախագիծը նախատեսում է հրատեխնիկայի բաժանում 5 դասի։ Առաջին երկու դասերին են պատկանում “թեթև” հրատեխնիկան, օրինակ բենգալյան կրակները, տորթերի ձևավորման կրակները և թրխկանները։ Հրատեխնիկայի 3-5-րդ դասերին են պատկանում հրավառությունը և փոքր հրավառները։
Օրենքի փոփոխություններին նպաստեց Երևանի “Սուրմալու” առևտրի կենտրոնում անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան