Հայաստանում անցկացվում է “Քայլ դեպի տուն” ծրագրի հերթական մասը

 | 

“Քայլ դեպի տուն” ծրագրի շրջանակներում երեք շաբաթով Սփյուռքից Հայաստան են եկել 113 երիտասարդ աղջիկներ և տղաներ։ Նրանք արդեն այցելել են Հնագույն ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան, Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Օշական, Բյուրականի աստղադիտարան, Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոն, PicsArt ընկերություն, Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել են Սահմանադրության օրվան նվիրված քայլերթին։

Ծրագրում նաև նախատեսված են հայերենի դասընթացներ և հայկական ազգային երգերի ու պարերի ուսուցում։ Հայաստանի վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ ծրագրի մասնակիցները եկել են 9 երկրներից՝ Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, ԱՄԷ, Կանադա, Ֆրանսիա, Բելոռուս, Վրաստան և Ռուսաստան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև