Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը անցյալ տարի գերազանցել է 1 մլրդ դոլարը։ ՏՏ նոր ընկերությունների համար գործում են արտոնություններ, սակայն դրանք չեն տարածվում խաղային բիզնեսի ընկերությունների վրա։
Արտոնությունների մասին օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականին և երկարեցվել մինչև 2023 թվականի ավարտը։ Համաձայն այդ օրենքի ՏՏ նոր ոչ մեծ ընկերությունները բացի եկամտահարկից այլ հարկեր չեն վճարում։ Իշխանությունները նախատեսում են այդպիսի արտոնությունները տարածել նաև այլ բարձր տեխնոլոգիական ընկերությունների վրա, այդ թվում նաև էլեկտրոնիկայում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան