Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կարմրուկով հիվանդների թվի աճի մասին։ Արդեն գրանցվել է լաբորատոր հաստատված 161 դեպք, հիվանդների շրջանում 116-ը երեխաներ են, 45-ը՝ մեծահասակներ։ Երկու մարդ հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում, 84 հիվանդ դուրս է գրվել բժշկական կենտրոններից։
Պատվաստումների ազգային օրացույցը նախատեսում է երեխաների կարմրուկի պատվաստում 1-ից մինչև 4-6 տարեկան։ Պատվաստում է նախատեսված նաև կարմրուկով հիվանդների հետ կոնտակտ ունեցած անձանց համար, ովքեր այդ վարակի դեմ 2 չափաբաժին պատվաստում չեն ստացել։ Այդ դեպքերում Առողջապահության նախարարությունը խնդրում է դիմել պոլիկլինիկա ժամանակին պատվաստում ստանալու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան