Ըստ ՀայաստանիՆԳՆՓրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տվյալների՝ երկրում հրդեհների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 2879-ից մինչև 2964: Բռնկումների աճի դեպքերն ավելի շատ գրանցվել են բուսածածկ, անասնակերերի պահեստավորման տարածքներում և տրանսպորտային միջոցներում: Նաև նշվում է, որ նվազել է բարձրահարկ շենքերում, առանձնատներում և ավտոտնակներում գրանցված հրդեհների թիվը։
Անցած շաբաթ ամենաբարձր հրդեհավտանգության աստիճան է գրանցվել Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Սյունիքում, Վայոց Ձորում:
Շիրակում, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում բռնկումների վտանգ չկա:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան