Հայաստանում 20 նոր կրթական կենտրոններ կբացվեն

 | 

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագծին, ըստ որի Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվեն 20 դպրոցներ և կրթական կենտրոններ։ Այդ նպատակով բյուջեի միջոցներից կհատկացվի 396, 6 մլն դրամ։

Միջոցները կծախսվեն նախագծման և հաշվարկային փաստաթղթերի վրա։ Որոշ դեպքերում կադապտացվեն արդեն գոյություն ունեցող նախագծերը։ Նաև որոշ դպրոցներում կկատարվեն վերանորոգման լրացուցիչ աշխատանքներ, և արդյունքում երեք մարզերում կգործեն 42 ժամանակակից կրթական հաստատություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև